Մայրաքաղաքում շարունակվում է արտաքին լուսավորության համակարգի արդիականացումը: Այս մասին նշվել է այսօր՝ նոյեմբերի 27-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Արցախի փողոցի լապտերները ևս փոխարինվել են էներգախնայող  LED լուսատուներով: Գործընթացը կշարունակվի Տիգրան Մեծի պողոտայում: