Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին, հոկտեմբերի 26-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը եւ ուղեւորը   մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: