«Էյ Թի ՓԻ» ընկորությունը (Հայաստան ծառատունկ ծրագիր) սկսել է իր աշնանային ծառատունկը` համագործակցելով «Սինոփսիս Արմենիա» կազմակերպության հետ, որը էլեկտրոնային ավտոմատացված նախագծման արդյունաբերության համաշխարհային առաջատար Սինոփսիս ընկերության հայաստանյան ճյուղն է: «Էյ Թի ՓԻ»-ի անձնակազմը, Սինոփսիսի մոտ 600 աշխատակիցներ` իրենց ընտանիքների եւ ուսանողության հետ, տնկեցին 600-ից ավելի տույա մշտադալարներ Հայաստանի Եվրոպական ակադեմիայի եւ Շախմատի ակադեմիայի շրջակայքում:
Մշտադալար ծառերը աճեցվել են «Էյ Թի Փի»-ի տնկարաններում, որոնք տեղակայված են փախստականներով բնակեցված Կարին եւ Խաչփառ գյուղերում:
«Էյ Թի Փի»-ն եւ Սինոփսիսը միասին տնկել են հազարավոր ծառեր Երեւանի տարբեր համայնքներում` Հաղթանակի այգում, Ծիծեռնակաբերդում, կանաչապատվել է Ցեղասպանության թանգարանի հիմնական արահետներից մեկը, Նոր Նորքը, Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սբ. Երորրդություն եկեղեցին, Փյունիկ հաշմանդամների կենտրոնը եւ այլն:
Նոյեմբերին «Էյ Թի Փի»-ն կհամագործակցի KPMG միջազգային աուդիտորական, հարկային եւ խորհրդատվական կազմակերպության հետ եւ կտնկվի 300 ծառ եւ թուփ Մուսալեռում` Պտղունք գյուղում տեղակայված կանանց աջակցության «Փարոս» ԲՀ-ի շրջակայքում:
Ամբողջ աշխարհում KPMG անդամ ընկերությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն են կիրառում այն համայնքներում, որտեղ իրենք գործունեություն են ծավալում: «Փարոս» ԲՀ-ի հետ ծառատունկը լավագույնս արտացոլում է այս ընկերության արժեքները: Ավելի քան հիսուն ղեկավարներ ԱՊՀ երկրներից կմասնակցեն այս ծառատունկի միջոցառմանը KPMG Հայաստանի կողմից անցկացվող նոր ղեկավարների կոնֆերանսի շրջանակներում:




























