Վաշինգտոնի Արլինգթոն արվարձանում բնակելի շենքում պայթյուն է որոտացել, երբ ոստիկանները ժամանել են այնտեղ՝ խուզարկության օրդերով։ Այնուհետև կասկածյալը մի քանի կրակոց է արձակել տան ներսում, հայտնել է Արլինգթոնի շրջանի ոստիկանության վարչությունը:
«Արդյունքում պայթյուն է տեղի ունեցել։ Ոստիկանությունը շարունակում է պայթյունի հանգամանքների հետաքննությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Նախկինում ոստիկանությունը հաղորդում էր ստացել տնից կրակոցների մասին:
Առլինգթոն շրջանի ոստիկանության խոսնակ Էշլի Սևեյջը հայտնել է, որ որոշ սպաներ թեթև վնասվածքներ են ստացել, բայց ոչ ոք չի հոսպիտալացվել: Մահվան մասին հաստատված տեղեկություններ չկան, իսկ տանը գտնվող կասկածյալի վիճակը անհայտ է, ասել է նա։
Սոցցանցերի տեսանյութերը ցույց են տալիս հզոր պայթյուն, որը կրակ է բռնկում, որը լուսավորում է գիշերային երկինքը:
ՀԴԲ-ն հայտնել է, որ Վաշինգտոնի բյուրոյի գրասենյակն օգնում է տեղի ոստիկանությանը:





























