Իտալիայում երեխաների եւ 16 տարեկանից փոքր դեռահասների ավելի քան 28 տոկոսը գտնվում է աղքատության եւ սոցիալական մեկուսացման սպառնալիքի առջեւ։ 2022թ. տվյալները ներկայացրել է ISTAT Ազգային վիճակագրական գործակալությունը անչափահասների կյանքի պայմանների մասին զեկույցում։

Երեխաների եւ դեռահասների մոտ կեսը (46,6 տոկոս) ապրում է երկրի հարավային մասերում եւ կղզիներում։ Մինչդեռ կենտրոնում ապրում է 21,4, երկրի հյուսիսում՝ 18,3 տոկոսը՝ մոտ կրկնակի պակաս։

Իտալիայում աղքատության շեմին են անչափահաս օտարերկրացիները. 41,5 տոկոս Իտալիայի անչափահաս քաղաքացիների 26,9 տոկոսի համեմատ։ Նյութապես անապահով օտարերկրացի երեխաների եւ դեռահասների առավել մեծ թիվ գրանցված է հարավում (մոտ 90 տոկոս)։

Սոցիալական անբավարար պայմանների մասին այսպիսի տվյալներ երկրում ներկայացվում են ոչ առաջին անգամ։