Ֆրանսիական նավատորմը հայտնել է, որ Կարմիր ծովում գտնվող «Լանգեդոկ» ֆրեգատը շաբաթ երեկոյան երկու անօդաչու թռչող սարք է խոցել,  որոնք թռչում էին «ուղիղ նրա վրա» Եմենի հութիների կողմից վերահսկվող նավահանգստային քաղաքից, հաղորդում է AP-ն:

Սակայն հայտարարության մեջ չի նշվում՝ արդյո՞ք, ֆրանսիական ռազմածովային ուժերը կարծում են, որ իրենց ֆրեգատն է եղել  անօդաչուների թիրախը։