Հայաստանի անկախության 20-ամյակի առթիվ Շիրակի մարզի հանրակրթական դպրոցների երեխաների շրջանում անցկացվել է մրցույթ՝ աշակերտների նախնական զինվորական պատրաստվածության մակարդակը գնահատելու համար, որից հետո ռազմական գիտելիքներով առաջին տեղը զբաղեցրած պատանիները մասնակցելու են հանրապետական մրցույթին:

Մրցույթին պատանիներից պահանջվել է կատարել  հետեւյալ վարժությունները. կարճ ժամանակում քանդել ու հավաքել ինքնաձիգը, կատարել նռնակների նետում, ինչպես նաեւ վազք եւ այլ վարժություններ: Այսինքն այն ամենը, որ ապագա զինվորները իրականացնելու են ազգային բանակում: Դպրոցների զինղեկները  զրույցում պատանիների զինվորական պատրաստվածությունը NEWS am-ի թղթակցի հետ զրույցում բավարար են գնահատել՝  կարեւորելով վաղվա զինվորի  հետաքրքրությունը ընդհանուր ռազմական գիտելիքների նկատմամբ:

Նշենք, որ մրցույթին մասնակցել են Գյումրիի հանրակրթական դպրոցների բարձր դասարանցիներ, ինչպես նաեւ՝ աշակերտներ գյուղերի դպրոցներից: