ԱՄՆ ՌՕՈւ օդաչուն կատապուլտացվել է մինչեւ F-16 կործանիչի ծովն ընկնելը Հարավային Կորեայի հարավարեւմտյան ափի մոտ, տեղեկացրել են ամերիկյան եւ հարավկորեական զինվորական պաշտոնյաները։

Օդաչուն հայտնաբերվել է հարավկորեական ռազմածովային ուժերի կողմից եւ «կայուն վիճակում է», նշվել է ԱՄՆ 8-րդ ավիագնդի հայտարարությունում։

Օդաչուն թռել էր ԱՄՆ եւ Հարավային Կորեայի ՌՕՈւ համատեղ օգտագործման բազայից եւ կատապուլտացվել էր չպարզված արտակարգ իրավիճակի պատճառով։

8-րդ ավիագնդում, որի կազմի մեջ է մտնում F-16-ների երկու էսկադրիլիա, հայտարարել են, որ արտակարգ իրավիճակի պատճառը հետաքննվում է։