Թեթեւ շարժիչով ինքնաթիռում գտնվող երկու անձինք, դրա կործանման հետեւանքով, զոհվել են Ավրստալիայի արեւելքում։ Այս մասին տեղեկացրել են Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանությունում։
Ինչպես նշել են գերատեսչությունում, ինքնաթիռը կործանվել է տեղի ժամանակով ժամը մոտ 08.50-ին Լիլիդեյլում, որը գտնվում է Բրիսբենից 350 կիլոմետր հարավ-արեւմուտք։ Վթարի պատճառը եղել է օդանավի բախումն էլեկտրագծերին։ «Ոստիկանական վարչության աշխատակիցները, ինչպես նաեւ նահանգի շտապօգնության եւ վթարային ծառայության բրիգադները գտնվում են պատահարի վայրում։ Մենք կարծում ենք, որ երկու մարդիկ, որոնք եղել են ինքնաթիռում, զոհվել են»,- նշել են ոստիկանությունում։
Իրավապահ մարմինները տեղեկություն չեն տրամադրել զոհվածների անձի եւ վթարի հանգամանքների մասին, բայց նշվել է, որ հետաքննությանը կներգրավվեն ավիացիոն անվտանգության պետական վարչության աշխատակիցները։





























