Անվտանգության ուժերի չորս աշխատակից զոհվել է, մի քանիսը վիրավորվել են Հայբեր-Թափհունհվա հյուսիսարեւմտյան նահանգի ոստիկանական տեղամասի մոտ տեղի ունեցած պայթյունից, տեղեկացրել է Reuters գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ 28 մարդ վիրավորվել է ահաբեկիչների մեկ այլ գործողության հետեւանքով, որը կատարվել է նույն նահանգի Դերա-Իսմայիլ-Խան օկրուգում։

Միջադեպերի պատասխանատվությունն ստանձնել է «Թեհրիք-ի-Թալիբան Պակիստան» արգելված ահաբեկչական խմբավորումը, որը վայելում է Աֆղանստանի աջակցությունը։ Աֆղանստանը հրաժարվում է իր տարածքում գտնվող այդ խմբավորման դեմ պայքարից այն պատրվակով, որ պակիստանյան թալիբները «Թալիբանի» հետ միասին կռվել են ԱՄՆ զորքերի դեմ։