Լեհաստանի Սեյմի կողմից երկրի վարչապետի պաշտոնում ընտրված Դոնալդ Տուսկը խոստացել է «մարդկայնություն» երկրի սահմաններն անօրինական միգրանտներից պաշտպանելու հարցում:

Նշվում է, որ նա ելույթով հանդես է եկել Սեյմում, անդրադարձել անօրինական միգրացիայի խնդրին։

Բելառուսի և Լեհաստանի սահմանին միգրացիոն ճգնաժամի սկզբից ի վեր ընդդիմությունը մշտապես մեղադրում է Լեհաստանի իշխանություններին անօրինական ներգաղթյալների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի և այն բանի համար, որ նրանք պարբերաբար զոհվում են՝ փորձելով հատել սահմանը։

«Դուք կարող եք պաշտպանել Լեհաստանի սահմանը և միևնույն ժամանակ լինել մարդասեր։ Դա կարելի է անել մյուսներին հարգելու հետ միաժամանակ»,- ասել է Տուսկը։

Միևնույն ժամանակ նա խոստացել է, որ «Լեհաստանի արևելյան սահմանը հուսալի սահման է լինելու»։