Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը հույս ունի Եվրամիության և Ուկրաինայի միջև ընդլայնման շուրջ բանակցություններ սկսել մինչև դեկյտեմբերի 31-ին իր երկրի՝ ԵՄ խորհրդում վեցամսյա նախագահության ավարտը, հայտնում է Reuters-ը։

«Ես Իսպանիայի նախագահությունը սկսել եմ Կիև կատարած այցով և հույս ունեմ այն ավարտել այդ երկրի հետ անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկով»,- հայտարարել է Սանչեսը Եվրախորհրդարանի լիագումար նիստում:

Սանչեսը հավելել է՝ «ժամանակն է, որ ԵՄ-ն բացի իր դռները և ինտեգրի Ուկրաինայինմ ինչպես նաև Մոլդովային և Արևմտյան Բալկաններին»։

ԵՄ առաջնորդները դեկտեմբերի 14-15-ին պետք է հանդիպեն գագաթնաժողովի ժամանակ՝ քննարկելու Ուկրաինայի անդամակցության հայտը, ինչպես նաև դաշինքի հնարավոր ընդլայնումը Վրաստանի, Մոլդովայի և Արևմտյան Բալկանների երկրների ընդգրկման հաշվին:

Նշենք նաև, որ Հունգարիան դեմ է Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկին: