Գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանի գլխավորած՝ Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը դեկտեմբերի 13-15-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում մասնակցում է Կիբերհանցագործության դեմ պայքարում համագործակցությանը նվիրված «Օկտոպուս» համաժողովին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման շրջանակում ՀՀ պատվիրակությունն այսօր մասնակցել է նաև Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից համատեղ իրականացվող CyberEast նախագծի փակման միջոցառմանը: 

Համաժողովի միջոցառումներից է Կիբերհանցագործության ռազմավարությունների վերաբերյալ տարածաշրջանային բարձրաստիճան հանդիպումը՝ նվիրված Արևելյան գործընկերության տարածաշրջանում կիբերհանցագործությունների դեմ պայքարի առաջնահերթություններին: 

Միջոցառման ընթացքում ստորագրվելու է կիբերհանցագործությունների դեմ պայքարում ռազմավարական առաջնահերթությունների վերաբերյալ երկրորդ հռչակագիրը: