Շաբաթ օրը մեկ մարդ մագլցել է Վաալիմաա փակ սահմանային անցակետի ցանկապատի վրայով և ապաստան խնդրել Ֆինլանդիայում, ֆիննական Helsingin Sanomat պարբերականին է տեղեկացրել Ֆինլանդիայի հարավ-արևելյան սահմանապահ ծառայության ղեկավար Կիմմո Գրոմոֆը ։

Ուրբաթ երեկոյան ժամը ութին ժամանակավորապես բացված Վաալիմաա և Նիիրալա  սահմանային անցակետերը փակվել էին ուղևորափոխադրումների համար։  Վաալիմաա սահմանային անցակետի ռուսաստանյան կողմում   մի քանի մարդ էր մնացել, որոնցից մեկը շաբաթ օրը ժամը 15-ի սահմաններում  ցանկապատի վրայով անցել է  ֆիննական կողմ:

«Նա հաղթահարեց  արգելապատնեշը և անցավ այս կողմ։ Այժմ այդ պատնեշը բարելավվել է այն աստիճան, որ դրա վրայով այլևս ոչ ոք չի կարող անցնել», - ասել է Գրոմոֆը:

Ըստ նրա, ցանկապատի բարձրությունն առնվազն երկու մետր է։