Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով «Եդինայա Ռոսիա» կուսակցության համագումարում, որն իրեն սատարել է որպես 2024 թվականի նախագահական ընտրությունների թեկնածու, ասել է, որ երկիրը կանգնած է պատմական մարտահրավերների առաջ, որոնք պահանջում են բոլոր հայրենասեր ուժերի համախմբումը, գրում է «Московский Комсомолец»-ը։

«Մենք պետք է Ռուսաստանի ժողովրդի հետ պաշտպանենք երկրի ինքնիշխանությունը, ամրապնդենք նրա զարգացումը և աշխատենք ի շահ հասարակության»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ Ռուսաստանը չի կարող որոշ երկրների նման «հրաժարվել իր ինքնիշխանությունից և լինել ինչ-որ մեկի արբանյակը երշիկի դիմաց»։

Պուտինն ընդգծել է, որ չնայած տեսակետների տարբերությանը, բոլոր քաղաքական ուժերը պետք է հիշեն, որ գլխավորը մարդկանց հույսն է։ «Մենք որոշումներ ենք կայացնելու առանց դրսից հուշելու»,- եզրափակեց նա։

Նա հավելել է, որ Ռուսաստանը կամ ինքնաբավ ինքնիշխան տերություն է լինելու, կամ ընդհանրապես գոյություն չի ունենա։ «Սա պետք է հիշել»,- նշել է Ռուսաստանի ղեկավարը։