ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա այցի ստույգ ժամկետները դեռ որոշված չեն, աշխատանք է տարվում, լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Դեռ ոչ, դա (այցը) օրակարգում է, մենք կապի մեջ ենք մեր թուրք գործընկերների հետ, սակայն հստակ ամսաթվեր դեռ չկան։ Սա երկու նախագահների ժամանակացույցերի համաձայնեցման խնդիր է»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը «Եդինայա Ռոսիա»-ի համագումարի շրջանակներում:
Նա հիշեցրել է Պուտինի խոսքը Թուրքիա այցելելու պատրաստակամության մասին։ «Հենց որ հնարավորություն ստեղծվի, նա կանի դա։ Այժմ, շեշտն ավելի շատ դրվելու է ներքին գործընթացների վրա»,- նշել է Պեսկովը։





























