Ուկրաինայի անվտանգության ծառայությունը գործ է հարուցել Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնիի գաղտնալսման փաստի գործով, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով ծառայության Թելեգրամին։
Գործը հարուցվել է Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 2-րդ մասի 359 հոդվածով (տեղեկություն ստանալու համար հատուկ տեխնիկական միջոցների անօրինական ձեռքբերում, իրացում կամ օգտագործում)։
Հատուկ ծառայությունում նշել են, որ տեխնիկան հայտնաբերվել է ոչ թե Զալուժնիի աշխատասենյակում, այլ սենյակներից մեկում, որը կարող էր հետագայում օգտագործվել դրանցով աշխատելու համար։
Նախնական տվյալներով՝ հայտնաբերված սարքը աշխատանքային վիճակում չէր։
«Տեխնիկական սարքը հանձնվելու է փորձաքննության»,- նշվել է հաղորդագրությունում։





























