Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բուդապեշտ կատարած այցի ընթացքում Թուրքիան և Հունգարիան ծրագրում են ստորագրել 16 համագործակցության համաձայնագիր տարբեր ոլորտներում։
Anadolu-ի փոխանցմամբ՝ Էրդողանի այցը Հունգարիա համընկնում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-ամյակի հետ։ Նախատեսվում է, որ այցի ընթացքում Էրդողանը հանդիպումներ կունենա Հունգարիայի նախագահ Կատալին Նովակի և վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։ Նախատեսվում է բարձր մակարդակի երկկողմ ռազմավարական համագործակցության խորհրդի նիստ։
Կողմերը կքննարկեն նաև Թուրքիայի եվրաինտեգրման հարցերը և Գազայի հատվածում տիրող իրավիճակը:





























