Իսրայելի «մարդասպան կատաղությունը» խաթարում է Գազայի պատերազմի օրինականությունը, կարծում է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախկին նախարար Բեն Ուոլեսը:

«Telegraph» թերթում հրապարակված իր հոդվածում նա նշել է, որ«Նեթանյահուի սխալն այն էր, որ նա ընդհանրապես բաց է թողել ՀԱՄԱՍ-ի հարձակումը»:

«Եթե Նեթանյահուն կարծում է, որ մարդասպան կատաղությունը կկարգավորի իրավիճակը, ապա նա շատ է սխալվում։ Նրա մեթոդները չեն լուծի այս խնդիրը: Իրականում, ես կարծում եմ, որ նրա մարտավարությունը կխթանի հակամարտությունը ևս 50 տարի»,- նշել է նա՝ հավելելով, որ «ՀԱՄԱՍ-ի հետ հրադադարի կոչ չի անում, բայց Իսրայելին «անհրաժեշտ է դադարեցնել հարձակման այս դաժան և անխտիր մեթոդ»: