Իրաքում տեղի են ունենում վերջին 10 տարվա ընթացքում նահանգային խորհրդի առաջին ընտրությունները։ Ընտրությունները 2025 թվականի խորհրդարանական ընտրությունների նախերգանքն են, որոնք կստուգեն իրանամետ խմբավորումների ազդեցությունը, որն ավելանում է վերջին տարիներին, հաղորդում Է Al-Jazeera-ն։
Ընդհանուր առմամբ, խորհուրդներում կընտրվեն 285 թեկնածուներ, որոնց պարտականությունները ներառում են տարածաշրջանների ղեկավարների նշանակումը և առողջապահության, տրանսպորտի և կրթության բյուջեների բաշխումը:
Քվեարկությունը դիտարկվում է որպես վարչապետ Մուհամեդ Շիա ալ-Սուդանի կառավարության համար առանցքային փորձություն: Պաշտոնը ստանձնելուց ի վեր Ալ-Սուդանին պայքարում էր զարգացնել պետական ծառայություններն ու ենթակառուցվածքները, որոնք ավերվել էին տասնամյակների հակամարտությունից: Նա ակնկալում է բարձր մասնակցություն, որը խթան կհաղորդի իր վարչակազմին։
Իրաքի 43 միլիոն բնակիչներից մոտ 17 միլիոնը ընտրելու իրավունք ունի, Ընդ որում՝ մրցավազքին մասնակցում է 6000 թեկնածու:





























