Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին մեկնաբանել է Գլխավոր շտաբի գրասենյակներից մեկում լսող սարքի հայտնաբերումը։
«Սա այն սենյակն է, որը ես պետք է օգտագործեի այսօր: Երեկ ստուգման ժամանակ դրա մեջ (լսող սարք) են հայտնաբերել»,- ասաց նա՝ հավելելով, որ մի քանի տեղ կա, որտեղ աշխատում է, և, ըստ նրա, «վաղուց այս գրասենյակում չի եղել»։ Ընդ որում, նա ասել է, որ «գաղտնալսումը» մեկ տեղում չի եղել, հայտնում է УНИАН-ը։
Հարցին, թե արդյոք Գլխավոր շտաբի աշխատակիցներից մեկը կարող էր այն տեղադրել, Զալուժնին ասաց՝ ոչ. «Մենք վաղուց ականջներով չենք աշխատում»։ Զալուժնին դա համարում է «պատերազմ»։ Նրա խոսքով՝ հետաքննությունը պետք է պարզի, թե դա ինչ է եղել։
Նա նշեց, որ այս սենյակը նախկինում օգտագործվել է, սակայն երկար ժամանակ չի օգտագործվել աշխատանքի համար։ Նա կասկածում է, որ այս գրասենյակում կարող էին հնչել պետական գաղտնիք համարվող տեղեկություններ։ «Այս սենյակը նախկինում օգտագործվել է։ Սակայնն ընդմիջումը բավական երկար էր։ Ուստի նրանք, ըստ ամենայնի, պարզապես պատրաստվում էին իմ հանդիպմանը»,- ասել է Զալուժնին։





























