Սեփական այգին իջեցնում է ինսուլտի եւ դեմենցիայի առաջացման վտանգը, վկայում են Պեկինի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները։ Նրանց հետեւությունները հրապարակվել են Science of the Total Environment ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել է 420 հազար բրիտանացի, որոնց միջին տարիքը եղել է 55-ը։ Գիտնականները հավաքել են մասնակիցների առողջական վիճակի տվյալները 12 տարվա ընթացքի համար եւ տեղեկություններ նրանց ապրելու վայրի մասին։ Պարզվել է, որ կանաչ շրջանում ապրելը զգալիորեն նվազեցնում է ինսուլտի առաջացման վտանգը։ Այգի ունեցող կամ իրենց տնից 300 մետրի սահմաններում կանաչ բույսերի հետ առնչվող մարդիկ 13 տոկոսով ավելի քիչ են ենթակա եղել դեմենցիայի վտանգին։
Կանաչ բուսականության հետ շփվող մարդկանց համար այդ վտանգն ամենացածրն է եղել։ Ինսուլտի հավանականությունը նրանց համար 8 տոկոսով ավելի ցածր է եղել, իսկ մահվան հավանականությունը՝ 14 տոկոսով, 26 տոկոսով ավելի ցածր է եղել նաեւ դեմենցիայի խորացումը։
Ծառերը եւ բուսականության այլ տեսակները կլանում եւ զտում են օդի աղտոտվածությունը, որը ինսուլտից մահերի 21 տոկոսի պատճառն է։ Կանաչությունը կարող է նվազեցնել նաեւ դեպրեսիան եւ խթանել ակտիվությունը մաքուր օդում, ինչն ավելի է նվազեցնում սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման վտանգը։




























