Հնագետները հայտնաբերել են շքեղ հռոմեական տուն խխունջներից, մարմարից եւ թանկարժեք ապակուց կազմված խճանկարով, տեղեկացրել է Arkeonews-ը։
Իտալիայի մշակույթի նախարարության հայտարարության համաձայն՝ շենքը կառուցվել է երեք փուլով մ.թ.ա. 1-ին դարի վերջում։ Այն ունի այգի, իսկ գլխավոր սենյակում կա ամառային խնջույքների սրահ։ Հնագետները հայտնաբերել են նաեւ սպիտակ բարձրորակ ծեփ։
Ինքնատիպ է խճանկարը, որը նմանը չունի պատկերված տեսարանների բարդության իմաստով։
Խճանկարում պատկերված են երեք մեծ նավեր։ Այդ տեսարանը ենթադրում է, որ տան տերը հաղթանակ է տարել մի ինչ-որ ճակատամարտում։ Կան նաեւ զենքի, նավի քթամասի, եռաժանու, եւ սաղավարտի պատկերներ, գուցե դա ակնարկ է այն մասին, որ տան տերը հաղթանակ է տարել ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում։


























