Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կկրկնապատկի ամենամյա ֆինանսական օգնությունն Ուկրաինային եւ այն կհասցնի 3 մլրդ եվրոյի 4 մլրդ եվրոյով կանոնադրական կապիտալն ավելացնելուց հետո, տեղեկացրել է Financial Times թերթը։
ՎԶԵԲ նախագահ Օդիլ Ռենո-Բասոյի խոսքով՝ «մեր կապիտալի ավելացումը նշանակում է, որ օգնությունն [Ուկրաինային] չի թուլանա»։
Ինչպես նշել է պարբերականը, ՎԶԵԲ-ը արդեն ամենախոշոր ինստիտուցիոնալ վարկատուն է Ուկրաինայի կորպորատիվ հատվածի համար եւ 2022թ. փետրվարին հակամարության սկսվելու պահից Կիեւին է հանձնել մոտ 3,7 մլրդ եվրո։ Այդ միջոցների մեծ մասը ուղղվել է շտապ ֆինանսավորմանը՝ Ուկրաինայի կենսականորեն կարեւոր ենթակառուցվածքի աջակցման նպատակով, ներառյալ էներգետիկ ցանցը։





























