Պատժամիջոցների նոր փաթեթի շրջանակում Եվրամիությունը սահմանափակումներ է մտցրել 61 մարդու եւ 86 իրավաբանական անձանց դեմ։ Ցուցակը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում։
Սահմանափակումների տակ են ընկել Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւի որդին՝ Իլյան, եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի զարմուհին՝ Աննա Ցիվիլյովան, որը գլխավորում է «Հայրենիքի պաշտպաններ» պետական ֆոնդը։ Ֆոնդն աջակցում է Ուկրաինայում մարտական գործողությունների վետերաններին եւ զոհվածների հարազատներին։ Ֆոնդի հանդեպ նույնպես սահմանափակումներ են մտցվել։
Ցուցակում են հայտնվել նաեւ «Սպաս» եւ «Ցարգրադ» հեռուստաալիքները, «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտին, «ԱլֆաՍտրախովանիե» խումբը, Ռոսֆինմոնիտորինգը եւ նրա ղեկավար Յուրի Չիխանչինը, ԿԸՀ 14 անդամներ եւ Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը։
Սահմանափակումները առնչվել են նաեւ «Իլյուշինի անվան ավիացիոն համալիրին», Կազանի ուղղաթիռային գործարանին, «Տակտիկական հթրիռային սպառազինություն» կորպորացիայի գլխավոր տնօրեն Բորիս Օբնոսովին եւ օդատիեզերական ուժերի գլխավոր հրամանատար Վիկտոր Աֆզալովին։





























