Կենցաղային տեխնիկայի գերմանական արտադրողը ՌԴ-ում իր գործարանները կվաճառի Can Holding ներդրումային ֆոնդին։

Գործարքը վերջնական փուլում է, նշել են Jacky’s կենցաղային տեխնիկայի արտադրող Հուսեյն Իմանովը եւ շուկայի մի քանի աղբյուրներ։

Ինչպես նշել է աղբյուրներից մեկը, գործարքն այժմ համաձայնեցվում է։ Bosch-ը պատրաստ է վաճառել 20 մլն դոլարով իր ակտիվները, բայց ֆոնդն առաջարկել է ավելի շատ, ավելացրել է նա։

«Թե ինչպես է Can Holding-ը պատրաստվում օգտագործել Bosch գործարանները՝ հայտնի չէ»,- ասել է «Կոմերսանտի» զրուցակիցը, որը կարծում է, որ գործարքը կարող է կեղծ լինել։

Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ Can Holding-ը ցանկանում է սկսել սառնարանների, լվացքի մեքենաների արտադրություն սեփական բրենդի տակ, արտադրական հզորությունների մի մասը կտրամադրվի այլ վենդորների։ Զրուցակիցն ընդգծել է, որ գործարքի պայմանները հետգնում չեն նախատեսում։