Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն կարծում է, որ ՌԴ-ն կշարունակի երկրի ապակայունացման փորձերը գարնանը, նախագահական ընտրությունների նախօրեին։ Այս մասին Սանդուն հայտնել է ProTV-ի եթերում։
«Մենք հավատում ենք, որ ՌԴ-ն կշարունակի երկրի ապակայունացման փորձերը գարնանը, նախագահական ընտրությունների նախօրեին։ Կօգտագործվեն մարդիկ, որոնց նրանք ունեն այստեղ։ Ցավոք, ոչ մի նոր բան չկա։ Նրանք կարող են փոխել որոշակի մարտավարությունը, բայց հասկանալի է, թե ինչպես կգործեն ընդհանուր առմամբ»,- ասել է Սանդուն։
Նա նշել է, որ այս համատեքստում պետք է սովորել տեղական ընտրությունների դասերից։ Նրա խոսքով՝ որոշ ինստիտուտներում արդեն աշխատանք կատարվում է, որպեսզի «այդ դասերը վերածվեն վերլուծության եւ մշակվեն ռիսկերի նվազեցման կոնկրետ միջոցներ»։
Նախագահական ընտրությունները Մոլդովայում տեղի են ունենալու 2024թ. աշնանը։
Հիշեցնենք, որ տեղական ընտրություններից երկու օր առաջ՝ նոյեմբերի 3-ին, Մոլդովակի արտակարգ իրավիճակների հանձնաժողովը ընտրարշավից հանել էր «Շանս» կուսակցության բոլոր թեկնածուներին, դա ռուսամետ նախագիծ է՝ կապված փախստական օլիգարխ Իլան Շորի հետ։





























