Ամստերդամի քաղաքային իշխանությունները երկուշաբթի հայտարարեցին կարմիր լապտերների թաղամասը տեղափոխելու պլանների մասին: Հոլանդիայի մայրաքաղաքի հարավում գտնվող հատուկ կառուցված կենտրոնը հայտնի է որպես սեքս ծառայություններ մատուցելու վայր, հայտնում է AFP-ն։
Ամստերդամի քաղաքապետ Ֆեմկե Հալսեման, ով նախաձեռնել է կարմիր լապտերների թաղամասի տեղափոխումը դեռևս 2021 թվականին, այդպիսով ձգտում է նվազեցնել զբոսաշրջիկների թիվը և մանր հանցագործության մակարդակը։
Երկուշաբթի նա ասաց, որ իշխանությունները ապագա «էրոտիկ կենտրոնի» համար ամենահարմար վայրը համարում են Ամստերդամի հարավային թաղամասում գտնվող Եվրոպայի բուլվարը: Քաղաքային խորհուրդը դրա շուրջ կքվեարկի հաջորդ տարվա սկզբին, հավելել է Հալսեման:
Եվրոպայի բուլվարը, որը գտնվում է Ամստերդամի գլխավոր բիզնես թաղամասի եզրին, մեկն էր այն երեք վայրերից, որոնք դիտարկվում էին «էրոտիկ կենտրոն» բացելու համար։




























