ՌԴ-ին ռազմավարական պարտության մատնելու Արեւմուտքի բոլոր փորձերը փլուզվել են, բացի այդ, հօդս է ցնդել նաեւ արեւմտյան ռազմական տեխնիկայի անխոցելիության առասպելը, ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՊՆ կոլեգիայում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Արեւմտյան ռազմական տեխնիկայի անխոցելիության առասպելը փլուզվել է։ Ինչպես ասում էին Արեւմուտքում՝ մեզ ռազմավարական պարտության մատնելու բոլոր փորձերը բախվել են մեր զինվորի քաջությանն ու տոկունությանը, մեր զինված ուժերի հզորությանը, հայրենական արդյունաբերության եւ պաշտպանական արտադրության պոտենցիալին»,- ասել է Պուտինը։