Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ակնկալում է մոտ ապագայում հանդիպել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու սեւծովյան հացահատիկի նախաձեռնությունը։
«Առաջիկայում հանդիպելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ մենք կասենք․ «Եկեք այնպես անենք, որ հացահատիկի միջանցքը գործ»։ Ես հույս ունեմ, որ մենք նրանից դրական պատասխաններ կստանանք եւ կշարունակենք մեր ճանապարհը» - Հունգարիայից վերադառնալուց հետո ինքնաթիռում լրագրողներին ասել է Թուրքիայի նախագահը։
Նա հայտարարել է Սեւծովյան հացահատիկային նախաձեռնության վերսկսման անհրաժեշտության մասին։ «Մենք պետք է վերականգնենք «հացահատիկային միջանցքի» աշխատանքը և ապահովենք, որ աֆրիկյան կարիքավոր երկրները դրանից ստանան իրենց բաժինը։
Մենք՝ Ռուսաստանը, Կատարը և Թուրքիան, ստեղծել ենք եռակի համերաշխություն։ Կատարը այս միջանցքով եկող հացահատիկը կպահպանի ֆինանսական մակարդակում, մենք այն կվերամշակենք ալյուրի մեր գործարաններում, այնուհետև կուղարկենք աֆրիկյան երկրներ: Մենք հետևում ենք այդ ծրագրին»,- ասել է Թուրքիայի նախագահը։





























