Սերբիայի ընտրական գործընթացը զգալի բարելավման կարիք ունի այն բանից հետո, երբ անկախ դիտորդները կիրակի օրը կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ անհանգստացնող խախտումներ են հայտնաբերել, այդ թվում՝ ձայների գնում, երեքշաբթի հայտարարել է Եվրամիությունը, հաղորդում է Reuters-ը։

«Մենք մտահոգությամբ եզրակացնում ենք, որ ընտրական գործընթացը շոշափելի բարելավումներ և հետագա բարեփոխումներ է պահանջում, քանի որ Սերբիայի ժողովրդավարական ինստիտուտների պատշաճ գործունեությունը գտնվում է Սերբիայի ԵՄ անդամակցության գործընթացի հիմքում», - ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Խոսեպ Բորելի և ԵՄ հանձնակատար Օլիվեր Վարհելիի համատեղ հայտարարության մեջ: