Իտալիայի Նախարարների կաբինետը երեքշաբթի օրն ընդունել է որոշում, որը թույլ է տալիս մինչև 2024 թվականի վերջը շարունակել Ուկրաինային «օբյեկտների, նյութերի և սարքավորումների մատակարարումը Ռուսաստանի դեմ նրա ռազմական գործողություններին աջակցելու համար», ասվում է ՊՆ-ի հայտարարության մեջ, փոխանցում է Reuters-ը։
Մատակարարումները կներառեն ոչ միայն զենք, այլ նաև էներգիայի գեներատորներ և «այն ամենն, ինչ անհրաժեշտ է ռազմական գործողություններին աջակցելու համար՝ անզեն խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար»:
Նշվում է նաև, որ կառավարությունը կխնդրի խորհրդարանին հաստատել այս որոշումը:





























