Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը հայտարարել է 16 հնագույն արտեֆակտ Կամբոջա և Թաիլանդ վերադարձնելու մասին, գրում է Next Shark-ը։
Թանգարանի տվյալներով՝ բրիտանացի հնությունների վաճառող և քմերական արվեստի հայտնի հետազոտող Դուգլաս Լատչֆորդի հետ կապված արվեստի 14 գործ կվերադարձվեն Կամբոջա, իսկ ևս երկուսը կվերադարձվեն Թաիլանդ։
ԱՄՆ դատախազության հետաքննությունը պարզել է, որ արտեֆակտները գողացել է Լատչֆորդը, ով 2019 թվականին մեղադրվել է հնությունների թրաֆիքինգի մեղադրանքով: Այդ ժամանակվանից թանգարանը պայմանագիր է ստորագրել քանդակները Հարավարևելյան Ասիա վերադարձնելու վերաբերյալ: Մետրոպոլիտեն արվեստի թանգարանն ակտիվորեն վերագնահատում է քմերական արվեստի իր հավաքածուն և նախատեսում է տեղեկատվություն կիսել Կամբոջայի և Թաիլանդի իշխանությունների հետ՝ շարունակական հետազոտությունների համար:
Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը Կամբոջային և Թաիլանդին 16 գողացված արտեֆակտ կվերադարձնի

Հասանելի է
русскийՏեղադրություն




























