Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի նախագահ Սի Ծինփինին՝ Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմից։
«Խոր ցավով տեղեկացա Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու և Ցինհայ նահանգներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին, որը դարձել է մեծաթիվ մարդկային զոհերի և ավերածությունների պատճառ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն, իսկ բոլոր վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է հեռագրում:





























