Ուկրաինային աջակցության ապակենտրոնացումը տարբեր տեղեկատվական հարթակներում, արտերկրի տեղեկատվական դաշտում վատ է անդրադառնում Ուկրաինայի վրա, ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է РБК-Украина-ն։

«Ուկրաինային աջակցության ապակենտրոնացումը տարբեր տեղեկատվական հարթակներում, արտերկրի տեղեկատվական դաշտում վատ է ազդում մեր օգնության վրա», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանն այստեղ հաջողությունների է հասել և դա պետք է ճանաչել։ Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնությունը «հաջողության չի հասել ռազմի դաշտում, բայց հաջողությունների է հասել դիվանագիտական ​​դաշտում»։

«Հենց այս դաշտում։ Որոշ պետություններ սկսեցին տատանվել, որոշ պետություններ սկսեցին հավասարակշռել, թե ում պետք է առաջինն օգնել Իսրայելին թե Ուկրաինային: Ուստի այս ամենը միանշանակ դրական ազդեցություն չի ունենում»,- ասել է Զելենսկին։