Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններում փոխգործակցության ամուր հիմք է դրվել, և ռիսկերին դիմակայելու երկրների կարողությունը ուժեղանում է։ Այս մասին Պեկինում ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ բանակցություններում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Այսօր մենք ամուր հիմք ենք դրել փոխգործակցության համար, դրա մասշտաբներն ու որակն աճում են, և ռիսկերին դիմակայելու մեր կարողությունը ուժեղանում է, ինչը լիովին ցույց է տալիս սթրեսի հանդեպ մեր կայունությունը և երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցության լայն հեռանկարները», - նշել է Սի Ցզինպինը։

Նա հիշեցրել է, որ հաջորդ տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների հաստատման 75-ամյակը։ Չինաստանի ղեկավարի խոսքով՝ կողմերը պետք է մեծացնեն դրական ազդեցությունները բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններում, համատեղ առաջ շարժվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեջ և ստեղծեն մարդկության համար ընդհանուր ճակատագիր ունեցող համայնք։