Փարիզը հրաժարվել է Կիևին մատակարարել իր «Leclerc» հիմնական մարտական տանկերը՝ մարտի դաշտում «AMX-10RC» զրահատեխնիկայի խափանման պատճառով։ Այս մասին «Asia Times»-ի համար հոդվածում գրում է Միացյալ Նահանգների պաշտպանության փոխնախարարի նախկին օգնական Սթիվեն Բրայանը։
«Ֆրանսիական AMX-10RC հետևակի մարտական մեքենան մահացու թակարդ է դարձել ուկրաինացիների համար, ովքեր դրա «բարակ զրահը» ոչ պիտանի են համարում առաջնագծում օգտագործելու համար»,- ասել է մասնագետը՝ նշելով, որ տանկերի ոչնչացնողը «հաճախ ինքն է ոչնչացվում»։
Բրայանը կարծում է, որ Ֆրանսիայի որոշման վրա ազդել է ոչ միայն Փարիզի մատակարարած տեխնիկայի ոչնչացումը, այլև Ուկրաինայի այլ արևմտյան դաշնակիցները։ Նա հիշեցնում է, որ նման ճակատագրի են արժանացել գերմանական «Լեոպարդ» տանկերը և ամերիկյան «Բրեդլի» հետևակի մարտական մեքենաները։





























