Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2023 թվականի մակրոֆինանսական օգնության ծրագրի շրջանակներում Ուկրաինային է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի չափով վերջին դեկտեմբերյան տրանշը։ Այս մասին հայտնել Է ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը:
«Այսօր մենք փոխանցեցինք 2023 թվականին Ուկրաինային հատկացվող մեր 18 միլիարդ եվրոյի օգնության փաթեթի վերջնական 1,5 միլիարդ եվրոյի մասնաբաժինը», - գրել է նա սոցիալական ցանցի իր X էջում:
Նա նաև հաստատել է, որ ԵՄ երկրների միջև դեռևս չկա համաձայնագիր Կիևին 2024 թվականի և դրանից հետո օգնության նոր ծրագրի վերաբերյալ:
«Մենք պետք է համաձայնության հասնենք, որպեսզի շարունակենք Ուկրաինային տրամադրել այն օգնությունը, որի կարիքն ունի, որպեսզի վերականգնենք, վերացնենք վնասը եւ բարեփոխումներ իրականացնենք։ Մենք լիովին աջակցում ենք մեր հարեւանին, ընկերոջը եւ Միությունում իր հերթին սպասող անդամին»,- գրել է Եվրահանձնաժողովի ղեկավարը։





























