Ալյասկայում 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժը տեղի է ունեցել Ռուսաստանից մի քանի հարյուր մղոն հեռավորության վրա գտնվող Ադակ քաղաքում, որի օջախը գտնվել է 33,2 կիլոմետր խորության վրա։
Հետցնցումներ դեռևս չեն գրանցվել, բայց առնվազն մեկը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթվա ընթացքում։





























