Ֆլորիդայի իշխանությունները բռնել և տեղափոխել են հսկայական ալիգատորի այն բանից հետո, երբ սողունը հայտնվել է բանուկ առևտրի կենտրոնում գնորդների կողքին, գրում է For the win-ը։

«WOW! Վերջերս Ֆլորիդայի Էստերո քաղաքում գտնվող Coconut Point Mall-ում բռնել Սուրբ Ծննդյան գնումներ անող մարդկանցից հեռացրել են հսկայական, 12 ոտնաչափ և 600 ֆունտ կշռող ալիգատորը»,- իր X միկրոբլոգում գրել է WINK News օդերևութաբան Մեթ Դևիթը։

Ըստ Ֆլորիդայի ձկների և վայրի բնության պահպանման հանձնաժողովի տեղեկության,    նահանգի  ամենաերկար ալիգատորը 14 ոտնաչափ, 3-1/2 մատնաչափ երկարությամբ  ալիգատորն է, որ բնակվում է  Բրևարդ շրջանի Վաշինգտոն լճում։

Միաժամանակ, արու ալիգատորի համար ռեկորդային քաշը կազմում է 1043 ֆունտ: