Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին հրավիրել է Ռուսաստան։ Այս հրավերը նա փոխանցել է չորեքշաբթի՝ դեկտեմբերի 27-ին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է «Комсомольская правда»-ն։
«Ուրախ կլինենք Ռուսաստանում տեսնել մեր ընկերոջը՝ պարոն վարչապետ Մոդիին»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Իր հերթին, Հնդկաստանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Մոդին «շատ է ցանկանում հաջորդ տարի այցելել Ռուսաստան», ինչպես նաև խոստացել է վարչապետին փոխանցել Վլադիմիր Պուտինի ուղերձը։ Նա նշել է, որ նամակում շարադրված են Ռուսաստանի նախագահի մտքերը երկրների միջև համագործակցության վիճակի և գործընկերության առաջընթացի վերաբերյալ, որը ձեռք է բերվել վերջին օրերին։





























