Լեհական հասարակական-իրավական լրատվամիջոցները՝ Լեհաստանի Հանրային հեռուստատեսությունը ռադիոն և Լեհաստանի մամուլի գործակալությունը, կլուծարվեն՝ դրանց հետագա վերակազմավորման նպատակով: Այս մասին հայտարարել է Լեհաստանի մշակույթի և ազգային ժառանգության նախարարության նոր ղեկավար Բարտոլոմեյ Սենկևիչը:
Նրա խոսքով ՝ որոշումն ընդունվել Է վետոյի հիման վրա, որը դեկտեմբերի 23-ին երկրի նախագահ Անջեյ Դուդան դրել է բյուջեի մասին օրինագծի վրա։ Այն նախատեսում է 693 մլն եվրո հատկացնել այդ լրատվամիջոցների համար: Երկրի նախագահն իր որոշումը հիմնավորել է նրանով, որ ԶԼՄ-ները նախ պետք է արդար և օրինական կերպով վերականգնվեն, նախքան դրանց գործունեության համար գումար հատկացնելը:
Նախկինում Լեհաստանի պետական լրատվամիջոցները գտնվում էին իշխանության նախորդ՝ «Իրավունք և արդարություն» կուսակցության կառավարման ներքո:
Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկի գլխավորած նոր եվրոպամետ կառավարությունը երդում է տվել դեկտեմբերի 13-ին։





























