ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնում է ՌԴ Նախարարների կաբինետի մամուլի ծառայությունը։
Կառավարությունների ղեկավարները քննարկել են ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության ընթացիկ հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել արդյունաբերության և տրանսպորտի ոլորտում փոխգործակցության զարգացմանը։
Միխայիլ Միշուստինը և Ալի Ասադովը քննարկել են նաև ԱՊՀ և այլ բազմակողմ ձևաչափերում համատեղ աշխատանքը։





























