Կա ակտիվների ցանկ, որոնք Ռուսաստանի Դաշնությունը կարող է առգրավել ի պատասխան արեւմտյան երկրների նմանատիպ գործողությունների։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով 300 մլրդ դոլարի ռուսական ակտիվներ բռնագրավելու ԱՄՆ առաջարկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Պեսկովի խոսքով՝ ՌԴ-ն նախապես վերլուծել է Ռուսաստանի ակտիվները բռնագրավելու հնարավոր պատասխան քայլերը և նշել, որ Մոսկվան ամեն ինչ կանի՝ ելնելով իր շահերից:
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ի առաջարկը չի կարող օրինական լինել, դա կխաթարի միջազգային տնտեսությունը:





























