ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Ուկրաինայի վրա հարձակումը «վախկոտ» եւ անխտիր հարված է անվանել, հաղորդում է BBC-ն:
«Գիշերը Ռուսաստանն ամենազանգվածային հարվածներից մեկն է հասցրել Ուկրաինայի քաղաքներին եւ բնակիչներին՝ երկիր լայնամասշտաբ ներխուժումից ի վեր։ Մենք պետք է դադարեցնենք այս հարձակումը: Սա ևս մեկ վախկոտ, անխնա հարված է դպրոցներին, մետրոյի կայարանին և հիվանդանոցին»,- գրել Է նա X սոցիալական ցանցում (նախկին Twitter)»
«ԵՄ- ն Ուկրաինային կաջակցի այնքան, որքան անհրաժեշտ կլինի», - հավելել Է Բորելը:
Նշենք, որ տարբեր տվյալներով՝ Ուկրաինայի վրա զանգվածային հրթիռային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասնում է 20-ի։





























