Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոշտ արձագանք է տվել Ուկրաինայի վրա այսօր Ռուսաստանի զանգվածային հրթիռային գրոհին և խոստացել է պատասխան տալ հարվածներին։ Այս մասին պետության ղեկավարը գրել է Telegram-ում։

Ըստ Զելենսկիի, հրթիռային հարձակման ժամանակ Ռուսաստանը մոտ 110 մարտագլխիկ է արձակել Ուկրաինայի ուղղությամբ, թիրախների մեծ մասը խոցվել է ուկրաինացի պաշտպանների կողմից։

«Մենք անպայման պատասխան կտանք ահաբեկիչներին նրանց հարվածների համար։ Եվ մենք պայքարելու ենք մեր երկրի, յուրաքանչյուր քաղաքի, մեր ողջ ժողովրդի անվտանգությունը երաշխավորելու համար։ Ռուսաստանի ահաբեկչությունը  պետք է պարտվի, և  հենց այդպես էլ կլինի», - ընդգծել է նա, հաղորդում է «Ունիանը»: