Երեւանում, հոկտեմբերի 29-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Էրեբունիի բաժնի ծառայողները Ոսկանյան փողոցի թիվ 75 տան մոտից բերման են ենթարկել 28-ամյա Քրիստինե Թորոսյանին, ով 2009 թ. դեկտեմբերի 22-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Քրիստինե Թորոսյանը տեղափոխվել է ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:

Նույն օրը, ժամը 11.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժին է ներկայացել 26-ամյա Արտյոմ Թումասյանը, որը հոկտեմբերի 28-ից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:

Ա. Թումասյանը կալանավորված է: