ԵՄ խորհուրդը պաշտոնական որոշում է կայացրել 2024 թվականի մարտից վերացնել անձնագրային հսկողությունը Շենգենյան երկրների, Ռումինիայի և Բուլղարիայի միջև, բայց միայն օդային և ծովային տրանսպորտի համար, այն կմնա ցամաքային անցակետերում, հայտարարել է Իսպանիայի առաքելությունը, որը նախագահում է ԵՄ խորհուրդը մինչև տարեվերջ։ Այս երկու երկրների համար «մասնակի Շենգենի» ներդրումը դարձավ առաջին նախադեպը ԵՄ պատմության մեջ։
«ԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել Շենգենյան գոտին մինչև Բուլղարիա և Ռումինիա։ Ներքին (Շենգենյան գոտում) ծովային և օդային տրանսպորտի սահմանային հսկողությունը կվերացվի 2024 թվականի մարտին, ցամաքային սահմանային կետերում հսկողության վերացման մասին որոշում կկայացվի ավելի ուշ»,- ասված է ԵՄ-ի Իսպանիայի նախագահության հայտարարության մեջ։
Հարցը, թե արդյոք Ռումինիան և Բուլղարիան այժմ կկարողանան շենգենյան վիզաներ տրամադրել օտարերկրացիներին, դեռևս հստակեցված չէ եվրոպական կառույցներից որևէ մեկի կողմից։





























