Բուրկինա Ֆասոյի Անցումային Ազգային ժողովն ընդունել է սահմանադրական փոփոխություն, որով անգլերենն ու ֆրանսերենը սահմանվում են որպես աշխատանքային լեզուներ և ազգային լեզուներին պաշտոնական կարգավիճակ է շնորհվում, հայտնում է AIB-ը։
Փոփոխության արդյունքում ֆրանսերենը կորցնում է իր պաշտոնական կարգավիճակը՝ հօգուտ ազգային լեզուների, իսկ անգլերենը ստանում է աշխատանքային կարգավիճակ Բուրկինա Ֆասոյի վարչակազմում։
«Ազգային լեզուների՝ որպես պաշտոնական լեզուների հաստատումը ժողովրդի խորը ցանկությունն է, և կառավարությունը, ամփոփելու համար, համոզված է, որ ժողովուրդը չի կարող զարգանալ այլոց լեզվով», - նշվում է գործակալության մեջբերված փաստաթղթում։
Բացի այդ, այս միջոցառումն ապահովում է բնակչության ավելի լայն ներգրավվածությունը հասարակական կյանքում։ Ըստ փոփոխության՝ ազգային լեզուները կդառնան հաղորդակցման գործիք կրթության, արդարադատության և պետական կառավարման ոլորտներում։
Բուրկինա Ֆասոյում խոսում են ավելի քան 60 ազգային լեզուներով, որոնցով խոսում է բնակչության մոտ 90%-ը: Դրանցից ամենատարածվածներն են Մուրը, Դիուլան, Բիսսան, Դագարան, Ֆուլֆուլդեն, Գուրմանչեման։





























