Իսրայելի նախարարների կաբինետը հավանություն է տվել երկրի արտգործնախարարի փոխարինմանը։ Էլի Քոհենի փոխարեն, ով մինչ այժմ ղեկավարում էր նախարարությունը, կզբաղեցնի Իսրայել Կացը՝ այժմ էներգետիկայի նախարարության ղեկավարը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Կառավարությունն այսօր առավոտյան (կիրակի, 2023թ. դեկտեմբերի 31-ին) հավանություն է տվել նախարար Էլի Կոենին էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար նշանակելուն՝ նախարար Իսրայել Կացին փոխարինելու և նախարար Իսրայել Կացին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նախարար Էլի Կոենին փոխարինելու համար։ Այդ նշանակումները ենթակա են Քնեսեթի հաստատմանը»,- ասված է հայտարարության մեջ: